
Համացանցում աղմուկ է բարձրացրել լուրը այն մասին, որ միլիարդեր Իլոն Մասկը առաջարկել է ամբողջությամբ գնել Twitter-ը։
Նա ցանկանում է հետ գնել բոլոր բաժնետոմսերը 54 միլիարդ դոլարով։ Տնտեսագետներն ասում են, որ դա շուկայից շատ բարձր է: Twitter-ի շուկայական արժեքը 37 միլիարդ է, Մասկն առաջարկում է 43։
«Իմ առաջարկը լավագույնն է և վերջինը։ Եթե չընդունվի, ես ստիպված կլինեմ վերանայել բաժնետիրոջ իմ դիրքորոշումը»,- հայտնել է Մասկը։