Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբոլգում:
Երիտասարդ մայրիկը ֆոտոշարքի համար վագրային պրինտով զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Աստծո առաջ միայն մի պարտականություն ունեմ՝ լինել երջանիկ»,- գրել է նա։