
Մոդել Լյուսի Հայրապետյանը ջերմ լուսանկար է հրապարակել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են «Սոմա․ կրակե օղակ» օպերայի պրեմիերայի ընթացքում։ Տարիներ առաջ նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել, եւ ինչպես Լյուսին է նշել հարցազրույցներից մեկում, անկախ բաժանումից՝ իրենց հաջողվել է ջերմ եւ ընկերական հարաբերություններ պահպանել։
«Լավ ես, չէ՞, իմ վաղեմի ու միշտ երիտասարդ։ Առիթից օգտվելով՝ որոշեցինք․․․ ինչո՞ւ ոչ։ Ուզեցինք համոզվենք, որ չենք փոխվել․․․ համ էլ համեմատելու նկարներ կունենանք»,- հրապարակումը կատակով մակագրել է Լյուսին։