Քիմ Քարդաշյանի ոճային հավաքածուները բազմապիսի են, նա ամեն անգամ հանրության առաջ ներկայանալիս սենսացիա է առաջացնում ոճային ինդուստրիայի համար։
Նախօրեին գերաստղը հարցազրույցում հայտնել է, թե ինչ նշանակություն ունի նրա համար ոճը։
«Հանուն ոճային կերպարի՝ ես պատրաստ եմ ամեն ինչի, իսկապես, պատրատ եմ հագնել ամենաանհարմար զգեստները, անհրաժեշտության դեպքում չգնալ զուգարան, այլ կրել մեծահասակների համար նախատեսված տակդիրներ, պատրաստ եմ մնալ այդ հանդերձանքում, որքան անհրաժեշտ է»,- հայտնել է Քիմը։
Եվ ինչպես հաղորդում են PEOPLETALK լրատվամիջոցի ներքին աղբյուրները, տակդիրների մասին Քիմը չէր չափազանցնում: Նախորդ տարի նա իրավաբան դառնալու համար քննություն էր հանձնել և քանի որ այն տևում էր 8 ժամ և նա տեղյակ չէր ընթացակարգից արտիստը տակդիրներով էր ներկայացել՝ մտածելով, որ չի կարողանա սանհանգույցից օգտվել։