Երգիչ և դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը նշել է 33-ամյակը։ Ծննդյան խնջույքին ներկա են եղել շոուբիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսը: Tert.am Life-ի հետ զրույցում Հրուշ Մնոյանը պատմել է իր երազանքների, ընտանիքի և Գոռ Հակոբյանի անակնկալի մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ, որոնք պատմում են օրվա մասին։
«Ծնունդիցս ժամեր անց Գոռը պետք է մեկներ արտերկիր, բայց ավանդույթի համաձայն հասցրել էր ամեն ինչ: Նվիրել է ինձ ծաղիկներ ու անակնկալ կերպով կազմակերպել ծնունդս»,- ասաց նա։
Հրուշ Մնոյանը հավելեց, որ օրն իր հետ կիսել են ընկերուհիները, ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ՝ Ժաննա Բուտուլյանը, Աստղիկ Սաֆարյանը, Մաշ Իսրայելյանը:
Հրուշը նաև պատմեց, որ 3 տղաներն էլ ընդօրինակում են հայրիկին:
«Երեխաներն անում են այն ամենն ինչ Գոռը, նրանք նույնպես ամեն տարի տեսնում են՝ ինչպես է հայրիկը վերաբերում ինձ, ծաղիկներ նվիրում և ընդօրինակում են»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am.life