Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել:
«Վերջին ընթրինիքին արդեն Քրիստոս ամեն ինչ գիտեր. մատնության, իրեն սպասվելիք ծանրագույն տառապանքների, բոլորի մեղքի, որոնց համար էս աշխարհ էր եկել ու իր Խաչի ծանրության մասին..
Աղոթելով ու փառք տալով Հորը՝ Աստծուն, անցավ իր Գողգոթան….ԽԱՉՎԵՑ՝ իրեն մատնած մարդկության համար, ու Համբարձվեց՝ մեզ մեղքից ազատելով, նոր կյանքի հնարավորություն տալով, իր բացված կողի արյունից՝ Մաքուր կյանքի սկիզբը դնելով:
Այսօր Քրիստոսի Հրաշափառ ՀԱՐՈւԹՅԱՆ ՏՈՆՆ է. ՆԱ քանդեց դժոխքի դարպասները ու մեզ ճանապարհ տվեց՝ դեպի դրախտ…
Այսօր ԼՈւՅՍԻ հաղթանակն է՝ խավարի դեմ…
Ես աղոթում եմ իմ ամբողջ հոգով, որ չարը ԳՆԱ իմ Երկրից, որ մենք՝ հոգով ու երազանքներով մեռածներս՝ Տիրոջ ուժով ու օգնությամբ «հառնենք», որ ԿՅԱՆՔԻ աղբյուրը ողողի մեր արտերը, ոչ թե մահվան տատասկը պատի, որ ԳՏՆԵՆՔ իրարու վերջապես, ոչ թե անընդհատ կորցնենք, որ ՀԱՅ դառնանք ի վերջո, ոչ թե հրաժարվենք՝ ցավից, ամոթից, կամ մի փոր հացի հանուն:
Հոգին անմահ է: Քրիստոս՝ տառապյալների կողքին: Սփոփանքը միշտ էլ անսպասելի է գալիս, իսկ տառապանքը հոգևոր մարդուն միայն ավելի լավն ու առաքինի, բարի ու կամքով ամուր պիտի դարձնի…
մեզնից ամեն մեկ իր խաչն ունի ու անցում է իր «Գողգոթան»…, բայց արդյո՞ք Տիրոջ Խաչից ծանր է մեր բեռը… արդյո՞ք կունենայինք համարձակություն ՉՈւՐԱՆԱԼՈւ նրան՝ հենց իր խաչի տակ…
չգիտեմ.
ժամանակակից մարդը արագ հրաժարվում է, արագ «որոշում է», որ իրեն պետք չէր ուրեմն, և անցնում՝ իր կյանքի, պատմության, իր ազգության ու Երկրի վրայով(…
Ես աղոթում եմ մոլորվածների համար, չկամների ու մատնիչների, չարերի ու ստրուկների,անգետների ու տգետների ,
ԱՂՈԹՈւՄ ԵՄ, որ չարը ԳՆԱ իմ Երկրից՝մարդկանց միջից ու գիտակցությունից, որ անհավատից մինչև հավատավոր գտնի իր հույսի շողը, որ Աստված մեզ ների, ԲԱՑԻ՛ մեր աչքերը ճշմարտության առաջ, որքան էլ այն ցավոտ է:
Ես աղոթում եմ, որ հայը վերադառնա Քրիստոսին. ոչ թե ձևական, եկեղեցու պատերը համբուրելով, խաչքարի վրա մոմ վառելով կամ պատարագին կանգնածին նկատողություն անելով, այլ իսկապես՝ իր հոգով, սրտով, ԿԱՄՔՈՎ ու գիտակցությամբ, իր անձնազոհ ու չդադարող սիրով,իր՝ ամբողջի մի մասնիկը լինելով ու իր անձը հավաք պահելով, որ ամբողջը չքանդվի:
Գուցե էդ ժամանակ մեր փորձություններն ավարտվեն:
Ու ԼՈւՅՍ բացվի ԵՐԿՐԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆ Ու ԱՐՑԱԽ աշխարհի վրա:
Քրիստոս Հարյավ ի մեռելոց: ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ», – գրել է Նազենին։