Երեկ՝ հայ կինոյի օրվան ընդառաջ կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը: Տարիներ առաջ ազգային կինոակադեմիան որոշել է, որ հայ կինոաշխարհի մարդիկ ևս պետք է ունենան իրենց աշխատանքների ամփոփումն ու գնահատումը՝ նախաձեռնելով ազգային արտադրության ֆիլմերի այս մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից ֆիլմերի գնահատման չափանիշները նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:
Կինոմրցանակը սովորաբար հանձնվում է 2 տարին մեկ անգամ, բայց այս մրցանակաբաշխությանն ամփոփվեցին վերջին 3 տարիների աշխատանքները։ Նշենք, որ 1-ին մրցանակաբաշխությունը 2017 թվականին էր, երկրորդը՝ 2019-ին, համավարակի եւ հետպատերազմյան իրավիճակի պատճառով 2021 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվել էր: 12 անվանակարգում լավագույններին որոշում են փակ քվեարկությամբ՝ ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները:
Մրցանակաբաշխության 12 անվանակարգերում «Անահիտ» -ի են արժանացել՝
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ- «Նոր տարվա գոճի» / ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան
Լավագույն վավերագրական ֆիլմ- «Կանանց գյուղը» / ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Կաֆկայի երազը» / ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան
Լավագույն հնչյունային ձևավորում – Էդգար հակոբյան, Մարիուս բլազիս / «Դրախտի դարպասը»
Լավագույն նկարչական ձևավորում – Սեվակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե / «Դրախտի դարպասը»
Ֆիլմի լավագույն երաժշտություն – Անդրանիկ Բերբերյան / «Սողոմոնի երգերը»
Լավագույն օպերատորական աշխատանք – Հայկ Կիրակոսյան / «Չնչիկ»
Լավագույն սցենար – Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Կնոջ լավագույն դերակատարում – Լիլի էլբակյան /«Չնչիկ»
Տղամարդու լավագույն դերակատարում – Դավիթ Հակոբյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Լավագույն ռեժիսորական աշխատանք – Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Լավագույն խաղարկային ֆիլմ – «Երբ որ քամին հանդարտվի» / Անի Որսկանյան, Ջուլի Փարատյան, Անաբել Նեզրի