Կալիֆոռնիայում մեկնարկել է Coachella երաժշտական գլխավոր փառատոնը, որը երկու տարի անընդմեջ չեղարկվել է համաճարակի պատճառով։ Այս անգամ միջոցառման գլխավոր դերակատարներն են Բիլլի Այլիշը, Հարի Սթայլսը և The Weeknd-ը։
Ուրբաթ երեկոյան գլխավոր աստղը Հարի Սթայլսն էր, ով փառատոնին ներկայացրել է իր նոր թրեքերը առաջիկա Harry’s House ալբոմից։ Երգիչը խնամքով պատրաստվել է իր ելույթին։ Երաժիշտը բեմ է բարձրացել սև մուշտակով և ծիածանագույն կոմբինեզոնով՝ Gucci-ի սեկվիններով։