Աստղային դիմահարդար Գոհար Ավետիսյանն այժմ իր կյանքի դժվարին շրջանն է ապրում։ Մի քանի ամիս առաջ նա բաժանվել է ամուսնուց՝ Սերգեյ Գրիգորյանցից, ումից էլ որդի ունի՝ 2-ամյա Գասպարը։ Գոհարի եւ Սերգեյի հարաբերությունների թեման շարունակում է ամենաքննարկվողներից մեկը լինել։ Այս ամենը Գոհարը հերթական անգամ հաստատել է՝ սոցիալական ցանցերում շփվելով իր երկրպագուների հետ։
Բաժանորդներից մեկը Գոհարին հարց է ուղղել, թե արդյոք իր համար դժվար է առանց ամուսնու։ Ինչին բյութի բլոգերը պատասխանել է, որ դժվար է ամուսնացած լինելով միայնության զգացումը եւ միեւնույն ժամանակ ուրիշների համար երջանիկ մարդու տպավորություն ստեղծելը։ Իսկ ներկայիս կարգավիճակը նրան բոլորովին չի անհանգստացնում։ Նա շատ է աշխատում եւ երազում, բայց, ըստ երեւույթին, դեռ չի մտածում նոր հարաբերությունների մասին։
«Դժվար է, երբ ամուսնության մեջ միայնակ ես եւ ամեն ինչ մենակ ես տանում: Իսկ հիմա, ոչ, ինձ համար դժվար չէ։ Ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես ապրում եմ, աշխատում եւ շատ եմ երազում»,- երկրպագուներին ասել է Գոհարը։
Երբ դիմահարդարին հարցրել են, թե ինչպես են գործերն անձնականում, Գոհարն ասել է, որ ավելի լավ է կրկին սիրահարվելու փոխարեն աշխատել։