
Հոլիվուդյան դերասան Միքի Ռուրկն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Պալատ» ֆիլմի նկարահանման հրապարակում․ ժապավենի ռեժիսորը Ռոման Պոլանսկին է։
Հայտնի չէ, թե ինչ դեր է կատարում Ռուրկը։ Պոլանսկին «Պալատը» ժապավենի սցենարի վրա աշխատել է լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկիի հետ։
Իր ինստագրամյան էջում Ռուրկի Պոլանսկիին ռեժիսոր է անվանել, որից «մշտապես կարելի է նոր բան սովորել»։ Դերասանի երկրպագուները, սակայն, նորությունը բացասաբար են ընդունել Պոլանկսիի վերաբերյալ բռնաբարության մեղադրանքների պատճառով (Ռուրկը ստիպված է եղել սահմանափակել հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը)։