«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին։
«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին` օգնության և խնամքի համար: Մենք բոլորս ընկճված ենք այս կորստից և խնդրում ենք պահպանել անձնական կյանքի անձեռնմխելիությունն այս շատ դժվար պահին: Մեր փոքրիկ տղա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ», – ասվում է Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի նամակում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում: