
NK News հրատարակությունը ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի «ներքին շրջապատի» համալրման վրա: նրա կողքին նկատվել է 30-40 տարեկան մի անհայտ կին, ով, ըստ նախնական տվյալների, երկրի ղեկավարի օգնականն է։
Նրան սկսել են նկատել վերջերս կազմակերպված տարբեր պաշտոնական միջոցառումների լուսանկարներում և տեսանյութերի կադրերում։ Հրատարակությունը հայտնում է, որ կինն իր հետ միշտ մեծ սև պայուսակ է կրում, որը, հավանաբար, նախատեսված է ԿԺԴՀ-ի ղեկավարի կարևոր բաների համար՝ դեղամիջոցներ կամ կապի սարքեր։ Մի քանի լուսանկարներում նա փաստաթղթեր է հանձնում Կիմ Չեն Ընին կամ կանգնած է նրա քրոջ՝ Կիմ Յո Ջոնգի կողքին։