Փորձագետները պատմել են, թե ինչու է բնակարանի ինքնուրույն նորոգումը վնասակար առողջության համար
Advertisement 1000 x 90

Փորձագետները պատմել են, թե ինչու է բնակարանի ինքնուրույն նորոգումը վնասակար առողջության համար

Բնակարանի ինքնուրույն վերանորոգումը կարող է հանգեցնել տարբեր թունավորումների, վնասվածքների և կապտուկների, ասել են RIA Real Estate-ի փորձագետները:

Ըստ InfoLine վերլուծական գործակալության, ներկայում ռուսների մոտավորապես 70%-ը, ովքեր բախվում են բնակարանի վերանորոգման անհրաժեշտության, դա իրականացնում են ինքնուրույն՝ առանց մասնագետների ներգրավման, և ապագայում ինքնուրույն վերանորոգման մասնաբաժինը կարող է աճել, քանի որ քաղաքացիների կենսամակարդակը նվազում է:

«Մարդիկ փորձում են գումար խնայել ինչպես վերանորոգման, այնպես էլ շինանյութերի վրա, որոնց սխալ ընտրությունը կարող է վտանգել  կյանքը և առողջությունը»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Իվան Ֆեդյակովը։

Օրինակ, խոսքը ավելի էժան ներկերի ընտրության մասին է, որոնք նախատեսված են միայն արտաքին օգտագործման համար և ոչ պիտանի են բնակարանը հարդարելու համար՝ թունավոր լինելու պատճառով, պարզաբանել է նա։

Ըստ Baucenter ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Դեմշինի՝ լուրջ պոտենցիալ վտանգ է պատերին ծանր կենցաղային տեխնիկայի՝ հեռուստացույցների, բարձրախոսների և այլ իրերի ինքնուրույն ամրացումը։ «Սխալ ամրացումները կարող են հանգեցնել այդ իրերի անկմանը, ինչը չափազանց վտանգավոր է, հատկապես, եթե տանը փոքր երեխաներ կան»,- ընդգծել է նա։

Բնակարանում ինտերիերի միջնապատերը ինքնուրույն տեղադրելը ևս անվտանգ չէ, քանի որ տեխնոլոգիաներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել դրանց փլուզման, հավելել է մասնագետը։

«Մեկ այլ վտանգ է դռների բացվածքների հետ աշխատելը: Օրինակ, եթե մարդը վերանորոգում է դռան կողպեքը, մաքրում կամ յուղում է ծխնիները, կամ պարզապես մաքրում է փոշին, միջանցիկ քամուց դուռը կարող է ուժեղ զարկվել և վնասել, պետք է խուսափել միջանցիկ քամիներից»,- զգուշացրել է նա։

shantnews.am