Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է որդուն՝ Արմանին դաստիրակելու հարցին:
Անահիտը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Արմանը նման է Հայկոյին՝ բնավորությամբ, արտաքինով և միմիկաներով: Ես շատ գրականություն եմ կարդում դաստիարակելու թեմատիկայով և փորձում դաստաիրակել արժանի տղամարդ՝ առանց կոմպլեքսների և մանկական տրավմաների: Հուսով եմ, որ դա կստացվի ինձ մոտ, Աստված առաջ»:
Անահիտը նաև նշել է, որ իրեն խորհուրդ տվողներին ժպիտով է պատասխանում, իսկ ամենամեծ վախը՝ հարազատներին կորցնել է:
Անահիտը նաև հրապարակել է խաչքարի լուսանկար՝ պատասխանելով, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները: