«Հիմա ինչո՞ւ ես հետաքրքրվում անկողնովս․ ես քեզ այնտեղից վռնդել եմ մեկ տարի առաջ»․ Քսենիա Բորոդինա
Advertisement 1000 x 90

«Հիմա ինչո՞ւ ես հետաքրքրվում անկողնովս․ ես քեզ այնտեղից վռնդել եմ մեկ տարի առաջ»․ Քսենիա Բորոդինա

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի և նրա նախկին ամուսին Կուրբան Օմարի միջև կայացած կոնֆլիկտները ժամանակի ընթացքում չեն մարում։ Նախորդ տարում դեռ բաժանվելիս, հաղորդավարուհու նախկինը հայտնեց, որ  Քսենիան դավաճանել է նրան իր մոտ ընկերոջ հետ: Եթե սկզբում դա միայն կասկած էր, այժմ գաղտնիք չէ՝ Քսենյային բազում անգամներ նկատել են Կուրբանի նախկին մոտ ընկերոջ հետ ռոմանտիկ երեկույթների ժամանակ, իսկ ավելի ուշ նրանք բացահայտորեն ասացին, որ հարաբերությունների մեջ են։

Ուստի Կուրբանը համացանցով Քսենիային վարկաբեկեց ևս մի քանի անգամ, որին հաղորդավարուհին պատասխանել է հանրայնորեն։

«Ինձնից պետք է շնորհակալ լինես, որ քեզ դուստր եմ պարգևել և եղել եմ քո կյանքում, իսկ հիմա ինչո՞ւ ես հետաքրքրվում անկողնովս․ ես քեզ այնտեղից վռնդել եմ մեկ տարի առաջ»,- անկեղծացել է հաղորդավարուհին։

Իհարկե նախկին ամուսնու պատասխանը մեզ սպասեցնել չտվեց, պարզվում է, որ Քսենյայի այժմյա սիրելին սպառնացել է Կուրբանին․ «Զարմանալի է, որ այն մարդը, ում ամիսներ շարունակ չէի կարողանում զանգահարել, այսօր կապի դուրս եկավ, սպառնաց որ կսպանի ինձ և հանդիպում նշանակեց․ օֆ ինչ վագր է այդ առյուծը»,- ծաղրել է նախկին ամուսինը։

lurer.com