Նիհարել եմ մոտ 10 կգ, հագուստներս ինձ վրա մեծ են. Մաշա Մաթևոսյանը՝ արտաքին փոփոխությունների, մարմնավորած կերպարի և որդուն միայնակ մեծացնելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիհարել եմ մոտ 10 կգ, հագուստներս ինձ վրա մեծ են. Մաշա Մաթևոսյանը՝ արտաքին փոփոխությունների, մարմնավորած կերպարի և որդուն միայնակ մեծացնելու մասին

Women’s club նախագծից հայտնի դերասանուհի և ռադիոհաղորդավար Մաշա Մաթևոսյանը Tert.am Lifeի հետ զրույցում խոսել է արտաքին փոփոխությունների, մարմնավորած կերպարի և որդուն միայնակ մեծացնելու մասին:

«Նախագծում մարմնավորում եմ ինքնավստահ և սուր հումորով կնոջ, իրական կյանքում միայն հումորով եմ նման կերպարիս, ավելի մարդամոտ եմ, կռվարար չեմ»,- ասաց Մաշան և հավելեց. «Դժվարություններ չկան այս նախագծում նկարահանվելու, քանի որ ինքը պահում է իր հետաքրքրությունը»:

Դերասանուհին պատմեց, թե ինչով են պայմանավորված իր արտաքին տեսքի փոփոխությունները:

«Հիմա ես պահում եմ սննդակարգ և նիհարել եմ մոտ 10 կգ: Այս փուլում գրեթե ամբողջ հագուստս ինձ վրա մեծ է: Ցանկություն ունեի վիզուալ փոփոխությունների. ունենալով կամքի ուժ՝ ես կկարողանամ ազատվել ավելորդ քաշից, քանի որ արտաքնապես այդպես ավելի գեղեցիկ կլինեմ, սահմանափակումներս այնքան էլ շատ չեն»,- ասաց նա և հավելեց, որ եղել են նաև դժվարություններ:

«Ամենաբարդը եղել է քաղցրից հրաժարվելը, քանի որ ես շատ քաղցրակեր եմ, այս շրջանում չեմ օգտագործում հացաբուլկեղեն և գազավորված ըմպելիքներ: Այս պահին ես փորձում եմ ճիշտ ապրելակերպ վարել, ամռանը նախատեսում եմ նաև լողի հաճախել»,- ասաց նա:

Մաշան խոսեց որդուն՝ 11-ամյա Արտյոմին միայնակ դաստիրակելու մասին:

«Որդուս դաստիրակության հարցում մայրիկս ինձ շատ է օգնում, չնայած՝ առանձին ենք ապրում, միևնույն է, նա միշտ օգնում է ինձ: Այս տարիքում Արտյոմի հետ շատ հեշտ է, դժվարությունների չեմ բախվում, չգիտեմ՝ ինչ կլինի ավելի մեծ և անցումային տարիքում, բայց հիմա ամեն բան հարթ է»,- ասաց նա:

tert.am.life