
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և իր կինը՝ Լուսինե Սաակովան ամուսնացած են արդեն 25 տարի և այդ առիթով Հրաչ Քեշիշյանն ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ և մակագրել. «Մեր ընտանիքը 25 տարեկան է: Ու ես շնորհակալ եմ այս 25 տարիների ամեն օրվա համար՝ հեշտ, բարդ, սովորական, ուրախ, ոչ այնքան, հրաշքով լեցուն, աղմկոտ ու լուռ…շնորհակալ եմ, որ մենք մի օր, ուղղակի որոշեցինք միասին լինել:Մենք միասին ենք մի ողջ կյանք՝ 25 ու ավելի: Մենք ենք՝ այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր տղերքով, մեր հարազատ մարդկանցով, մեր ընկերներով ու մեր ստեղծած աշխարհով: Շնորհակալ եմ, Լյուս… Լույս»: