Դերասանուհի Անատի Սաքանյանը տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում և զբաղված է իր առաջին մասնագիտությամբ՝ կոսմետոլոգիայով: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց այս շրջանի զբաղվածության. արտաքին փոփոխությունների և անձնական կյանքի մասին:
«Քանի որ ես շիկահեր եմ, բայց սիրում եմ փոփոխություններ, կրում եմ կեղծամ, որպեսզի չվնասեմ մազերս, հաճախ չփոփոխեմ գույնը և այլն: Մազերի գույնը փոփոխելով՝ այլ տեսք եմ ունենում»,- ասաց նա:
Ինստագրամի իր էջում Անատին հաճախ է լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ, բայց իր լսարանից թաքցնում է նրա դեմքը:
«Այո, ես նշանված եմ հիմա, բայց դեռ շուտ է խոսել, թե ինչ ձևաչափով կլինի հարսանիքը, կանենք այն ավանդական, թե՞ ժամանակակից մոտիվներով, կամ որտեղ կանենք: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ինչքան քիչ են իմանում, այդքան լավ, գուցե երբեք էլ ցույց չտամ ընտրյալիս դեմքը: Իմ անձնական էջում հրապարակում եմ այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս և հրապարակելուց հետո ինձ հանգիստ եմ զգում»,- ասաց նա
Ամբողջությամբ՝ tert.am.life