
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն դերասանուհիների այն շարքին է պատկանում, ում անձնական կյանքն ու գործունեությունը հանրության կողմից ամենաքննարկված է եւ մշտապես հայտնվում է խոշորացույցի տակ:
ArmLur.am-ի տեղեկություններով` սիրված դերասանուհի Ելենա Բորիսենկոն շուտով պատրաստվում է ամուսնանալ: Ըստ մեզ հասած լուրերի՝ դերասանուհին չի պատրաստվում մեծ հարսանեկան խնջույք կազմակերպել, հարսանիքին լինելու են միայն ամենամտերիմ հարազատները:
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմել է դերասանուհուն, ով մեզ հետ զրույցում հակիրճ ասաց. «Անձնական կյանքիս մասին չեմ ցանկանում խոսել, թողեք իմ երջանկությունը վայելեմ»։