
Նյու Մեքսիկոյի նահանգի Աշխատանքային պայմանների անվտանգության բյուրոն հաստատել է, որ դերասան Ալեք Բոլդուինը, որը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին, համոզված է եղել, որ իր ձեռքին դատարկ փամփուշտներով լիցքավորված ատրճանակ է օգտագործում։ Այս մասին հայտարարել են Բոլդուինի փաստաբանները:
Դերասանի փաստաբանների տարածած հայտարարության համաձայն՝ Նյու Մեքսիկո նահանգի աշխատանքային անվտանգության գնահատման բյուրոն պարզել է, որ Բոլդուինը «կարծում էր, որ ատրճանակը լիցքավորված է միայն դատարկ փամփուշտներով»:
«Զեկույցն ընդունում է, որ Բոլդուինի հեղինակությունը ֆիլմի ստեղծման հարցում սահմանափակվել է սցենարի վերանայման եւ դերասանական կազմի հաստատմամբ», – ասված է հայտարարության մեջ: