«Փափուկ խաղալիք», «Դեպի ճամբար 3», «Սիրո հասակ» սիթքոմներից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանայինի հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է հետաքրքիր նախշերով կապույտ երանգի ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, որը համարդրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում բաց երանգի սպորտային կոշիկները։ Իլոնան արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Նուրբ», «գեղեցիկ»։