Ժամանակին արել եմ էսթետիկ միջամտություններ, ներարկել եմ ֆիլլեր, բայց այս փուլում նման փոփոխություններ չեմ անում. Անիտա Ավետիսյանը՝ մարմնավորած նոր կերպարի և արտաքին փոփոխությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամանակին արել եմ էսթետիկ միջամտություններ, ներարկել եմ ֆիլլեր, բայց այս փուլում նման փոփոխություններ չեմ անում. Անիտա Ավետիսյանը՝ մարմնավորած նոր կերպարի և արտաքին փոփոխությունների մասին

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Անիտա Ավետիսյանն այժմ նկարահանվում է «Սիրո հասակ» հումորային նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում Անիտան պատմել է նոր կերպարի, արտաքին կտրուկ փոփոխությունների և հետագա ծրագրերի մասին:

«Առաջին փորձս է, երբ մարմնավորում եմ դրական և հումորային կերպար: Ասեմ, որ այս կերպարս սիրվել է հանդիսատեսի կողմից: Ինձ նույնպես դուր է գալիս հումորային ժանրն ու խաղի թեթևությունը,- ասաց դերասանուհին և հավելեց, որ նախագծի սկզբում ունեցել է մտավախություններ, -Հանդիասատեսն ինձ տեսել էր լրիվ այլ կերպարով ու արտաքինով, բայց դժվարություններ չեն եղել, քանի որ կարողացել եմ հեշտ ինտեգրվել միջավայրին ու նկարահանումների ընթացքին, նաև կարծում եմ, որ հումորային կերպարներ մարմնավորելն ինձ մոտ ավելի լավ է ստացվում»:

Դերասանուհուն նշեց, որ իրեն գրավում է նման ծրագրերի թեթևությունը, և հետագայում ևս հնարավոր է, որ հանդիսատեսն իրեն տեսնի հումորային նախագծերում։

Խոսելով արտաքին փոփոխությունների մասին՝ դերասանուհին շեշտեց, որ այս արտաքինը սիրվել է հեռուստադիտողի կողմից:

«Նախորդ նախագիծը պարտադրում էր այլ կերպարով հանդես գալ, լինել սևահեր, վառ դիմահարդարմամբ, իսկ այս կերպարի շնորհիվ նաև իրականացնում եմ իմ ցանկությունները, քանի որ սիրում եմ բաց վարսեր, նուրբ դիմահարդարում, իսկ հենց դա էլ պահանջում էր այս կերպարս»,- ասաց նա և հավելեց, որ համարձակ և բաց կերպարներ չի սիրում:

Ամբողջությամբ՝ tert.am.life