Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում նշել է․ «Սա նաեւ իմ առաջին ծննդյան օրն է, երբ ես կարիք չունեմ խնդրելու ԱՄՆ-ին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը լավ փոփոխություն է։ Շնորհակալ եմ փոքրիկ հաղթանակի համար»։