«Չեն սպիանում անցած դարի վերքերս, չեն դադարում դեռ կարոտիս երգերը»․ Ավետ Բարսեղյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Չեն սպիանում անցած դարի վերքերս, չեն դադարում դեռ կարոտիս երգերը»․ Ավետ Բարսեղյան

Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր միկրոբլոգում հոլովակ է տեղադրել, որտեղ ասմունքում է։

««Ապրելու ապրիլ…»

Չեն սպիանում անցած դարի վերքերս,

չեն դադարում դեռ կարոտիս երգերը,

տուն, երազում եմ քեզ արթուն,

տունս երազում ասում է.

—Ե՛տ արի:

Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը

թող մեղավոր հոգու դառնա դահիճը:

Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ,

բայց ճակատագիրն է իմ եղել՝ Ապրե՛լ:

Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը,

դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,

կանք ու պիտի դեռ շատանանք,

կյանքն է հայերին հրամայել.

—Ապրե՛լ:

Սիրտս կոտրեցին սրով՝ մեկ է ապրեցի սիրով,

այգուս բերքը այրեցին՝ նորը տնկեցի:

Վանքս քանդեցին, բայց ես մեկ է աղոթում եմ քեզ.

— Տեր, պահապան կանգնիր ինձ ու իմ ազգին հավետ:

Չեն սպանի հոգիս քանի կա կողքիս հավատ, սուրբ իմ աղոթք:

Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից,

Հայ գարնան կաթիլ,

Ապրելու Ապրիլ….», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։

Տեսանյութը՝ այստեղ