«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու կիսվել իր մտքերով։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Մեր բոլորի կյանքում հաճախ լինում են վատ օրեր, տխուր օրեր, երբ մեզ թվում է, որ ամեն ինչ վատ է ու մենք ոչինչ չենք կարողանում անել։ Ոչ մեկի համար էլ նորություն չի, որ կյանքը իդեալական չէ և շատ հաճախ կարող են ի հայտ գալ որոշ խնդիրներ, որոնց լուծումը մենք չենք կարողանում գտնել։ Պետք չէ մեկ վատ օրվա համար հազարավոր լավ օրերի մասին մոռանալ։ Եղեք լավատես և համոզված եմ, որ ամեն ինչ բոլորիս մոտ լավ է լինելու, այ կտեսնեք»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։