Ռիհաննան՝ Սանտա-Մոնիկայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռիհաննան՝ Սանտա-Մոնիկայում

Վերջին ժամանակահատվածում երգչուհի Ռիհաննայի կյանքում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ: Սկզբում երկրպագուները Ռիհաննայի սիրելիին դավաճանության մեջ էին մեղադրում, որը, ի ուրախություն նրանց, կեղծիք էր, իսկ ավելի ուշ Ասափ Ռոքիի ձերբակալության մասին լուրը տարածվեց, որից հետո նրան ազատ արձակեցին 550 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց։

Նախօրեին զույգը Սանտա-Մոնիկայում հայտնվել էր պապարացիների ուշադրության կենտրոնում, սակայն, ըստ երևույթին, նրանց տրամադրության վրա այս ամենը ազդել էր։ Չնայած այս ամենին՝ երգչուհին հանրության առաջ դուրս է գալիս միայն էքստրա-ոճային հագուստներով․ այս անգամ նա ներկայացել էր մինի շորտերով, ներքնազգեստով և լայն պիջակով։