T-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբել է հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի վարքագիծը, որն Ուկրաինայում հատուկ գործողությունը սկսելու պատճառով Իսրայել է մեկնել։
«Ի՞նչ է հիմա անում Գալկինը։ Ես չեմ կարողանում լսել, թե ինչպես է նա զրպարտում Ռուսաստանին ու ռուսական բանակին։ Դա խոսում է նաեւ նրա հոգեւոր որակների մասին։ Չգիտեմ՝ արդյոք կարելի՞ է սա ասել եթերում, թե՞ ոչ, բայց կասեմ, թե ինչ եմ մտածում նրա մասին։ Մարդ, որի մասին ստույգ հայտնի է, որ նա համասեռամոլ է, որն ուշադրությունն իրենից հեռացելու եւ հարսանալու նպատակով ամուսնացել է տարեց կնոջ հետ եւ համոզում է բոլորին, որ իրենք, իսկապես, սիրում են միմյանց։ Չէ՞ որ դուք հասկանում եք ներքին կեղծավորության աստիճանը»,- «Ռոսիա» ալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի» հետ հաղորդման եթերում հայտարարել է 42-ամյա Սիմոնյանը։
Մարգարիտան շարունակել է․ «Եվ դու այնպիսի մարդ ես՝ ստախոս, դու քեզ թույլ ես տալիս իմ հայրենիքին զրպարտել՝ նվազագույն պատկերացում անգամ չունենալով ոչնչի մասին, ոչ ռազմական գործողության, ոչ գեոքաղաքականության, ոչ այն մասին, թե ինչ է հայրենիքը։ Նողկանք։ Ի վերջո ես ինձ թույլ կտամ բոլորի մասին ասել ճշմարտությունը»։