«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրում ամուսնու հետ հանգստից, որն անցկացրել է Պերուում։
Լուսինեն ամուսնու հետ լուսանկար է տեղադրել՝ մակագրելով․ «Ճամփորդության լավագույն ընկերը»։ Նա նաև մի շարք բնության լուսանկարներ է տեղադրել՝ շեշտելով, որ հիացած է այդ երկրի բնաշխարհով։ Լուսանկարներից մեկին կից նա գրել է․ «Անվերջ կարելի է նստել քարին ու նայել այս գեղեցկությանը։ Հիանալ քաղաքի անցուդարձով, հասկանալ, որ դու շատ հեռու ես, բայց այդ անցուդարձի մի մասն ես կազմում։ Հետո արդեն քաղաք իջնելիս և քայլելիս փողոցներով, մտքովդ կանցնի։ Գուցե մեկն էլ հիմա ինձ է հետևում բարձրությունից»։