Պենզայի բնակչուհին դիմել է Դոնի Ռոստովից «բախտ նայողին», ով խոստացել է ամուսնուց հեռացնել չար աչքն ու թուղթուգիրը և վերադարձնել կորցրած զգացմունքները։ Երեք ամսվա ընթացքում «կախարդուհին» մեկ միլիոն ռուբլի է ստացել դյուրահավատ կնոջից, նա առաջարկել է թուղթուգիրը հեռացնել ճզմած սխտորի օգնությամբ, հայտնում է kp.ru-ն։
«Կախարդական» ծեսերը կեղծ վհուկը կատարում էր մի քանի փուլով, յուրաքանչյուր նոր փուլը նախորդից թանկ էր։ Ընդհանուր առմամբ հաճախորդը նրան տվել է մեկ միլիոն ռուբլի, կինը վարկով գումարը վերցրել է վեց տարբեր բանկերից։
«Սիրահարված կինը ստիպված է եղել ճզմել սխտորը, խառնել կակաչի սերմի հետ՝ կարդալով տեքստը, որը կախարդուհին ուղարկել էր հաճախորդին։ Վերջում այս խառնուրդը պետք է լցներ ամուսնու սննդի մեջ»,- հայտնում է հրատարակությունը։
Ամուսնու հետ հարաբերությունները չեն բարելավվել, գուշակը դադարել է կապի դուրս գալ։ Խաբված կինը դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանության աշխատակիցները պարզել են խարդախուհու ինքնությունը, պարզվել է, որ նա բազմազավակ մայր է։
«Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խարդախություն» հոդվածով։ Նա տնային կալանքի տակ է»,- մեկնաբանել են Պենզայի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Նրան կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։