Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այս շրջանում ԱՄՆ-ում է բնակվում: Թերեւս, Նաիրան այդ մասին երկար էր երազում, ավելին՝ նրա դուստրը հենց այնտեղ է ծնվել: Նորություն չենք ասի, որ Նաիրան գրեթե միշտ աչքի է ընկել ավելորդ քաշով:
Վերջին շրջանում նա բավական նիհարել է, սակայն ասել, որ Նաիրան դարձել է սլացիկ, սխալ կլինի: Նիհարելուց հետո դերասանուհին իրեն սննդաբան է հռչակել, սակայն, ինչպես ասում են, այդ ամենը դեռ ծաղիկներն են: Նաիրան որոշել է, որ ինքն այնքան սլացիկ է դարձել, որ արդեն կարող է ձեռք առնել այլոց չաղությունը: