Ե՞րբ է սուրճ խմելն ավելի ցանկալի
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է սուրճ խմելն ավելի ցանկալի

Առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելն այնքան էլ լավ գաղափար չէ, հավաստիացնում է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան (Ռուսաստան)։

Իր թելեգրամ-ալիքում մասնագետը գրել է, որ եթե մարդն առավոտյան իրեն կոտրված է զգում եւ կարծում է, որ հենց առույգացնող ըմպելիքը կօգնի արթնանալ, ապա նա, առաջին հերթին, պետք է պարզի, թե ինչով է պայմանավորված նրա այդ վիճակը։

Օրինակ, հաճախ առավոտյան հոգնած արթնանալը, փորձագետի կարծիքով, կարող է կապված լինել օրը ճիշտ չդասավորելու, քրոնիկական քնատության կամ գիշերն ուտելու հետ։ Ավելին, մասնագետի խոսքով, եթե պատճառը գտնելու փոխարեն անմիջապես սուրճ խմեք արթնանալուց հետո, դրանով կարող եք հյուծել էնդոկրին եւ նյարդային համակարգը։

Մասնագետի խոսքով՝ առավոտյան կարելի է օրգանիզմն առույգացնել լիցքային վարժություններով կամ զբոսանքով, իսկ սուրճը ցանկալի է խմել ճաշից հետո, երբ օրգանիզմին հավելյալ լիցքավորում է անհրաժեշտ։

news.am