Բրիտանուհին զագսավորվել է իր Ինդիա կատվի հետ, այս մասին հայտնում է PEOPLETALK-ը։ Ըստ ներքին աղբյուրների՝ պատճառը նրանում է, որ այդպիսով նրա վարձատուն չի կարող արգելել կատվի տեղակայումը իր բնակարանում։
«Իմ նախկին տանը, որտեղ բնակվում էի վարձով չէին թույլատրում ապրել կատվիս հետ, այսպիսով հետագայում պետք է իմանան, որ Ինդիան իմ կյանքի գլխավոր էակն է և ես չեմ կարող ապրել առանց նրա․ կատուս նույնքան թանկ է ինձ համար, ինչպես իմ երեխաները»,- հայտնել է բրիտանուհի Դեբորա Հորջը։
Նրանց ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի արևմուտքում, կնոջ գործընկերն ու ընկերները ներկա էին արարողությանը, իսկ երեխաները հրաժարվել էին մասնակցել։