Դերասանուհի Աննա Հարությունյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։
Հրապարակմանը կից Աննան գրել է. «Աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ, բայց քո պես միայն դու ես, օգտագործիր այդ արտոնությունը։ Դու անկրկնելի ես»: