Միլիարդատեր գործարար Իլոն Մասկը շուտով կգնի Twitter-յան հարթակը 44 միլիարդ դոլարի դիմաց, ուստի նա ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում այս հարթակում այն բանից հետո, երբ ինքը կդառնա կայքի պաշտոնական սեփականատերը։
«Առաջնահերթ պետք է տիրի խոսքի ազատություն, բառի բուն իմաստով, առանց սպամերի և բոտերի, Twitter-ը թվային հարթակ է, որտեղ մարդիկ պետք է խոսեն ինչից որ ցանկանում են»,- հայտնել է Մասկը: Նշենք, որ այժմյան սեփականատերերը հենց սրանից էլ վախենում են, այդ իսկ պատճառով մինչ այժմ չի կայացվել վաճառվելու հետ կապված որոշումը։
Երկրպագուները մտահոգված են, թե արդյոք Twitter -ը գնելուց հետո հարթակ կվերադառնա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում նախորդ տարում արգելափակել էին ոչ պատշաճ գրառումներ կատարելու պատճառով, սակայն ավելի ուշ հենց ինքը` նախագահը, հայտնել էր, որ չի ցանկանում վերադառնալ հարթակ։