Ինչպե՞ս ազատվել բժշկական դիմակներից էկոլոգիապես անվնաս տարբերակով
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ազատվել բժշկական դիմակներից էկոլոգիապես անվնաս տարբերակով

Դիմակի ռեժիմի ավարտից հետո ռուսները կարող են գտնել բժշկական դիմակներն օգտագործելու անվնաս մեթոդներ, ասել են EcoNet ազգային տեխնոլոգիական նախաձեռնության շուկայի փորձագետները, գրում է RT-ն։

Մասնագետները նշել են մնացած բժշկական դիմակներից էկոլոգիապես անվնաս ազատվելու եղանակներ։ Մեկանգամյա օգտագործման նոր պաշտպանիչ միջոցները կարելի է հանձնել ցանկացած բժշկական հաստատություն։ Դա կարող է լինել պոլիկլինիկա, հիվանդանոց, ասել է EcoNet շուկայի փորձագետ Դենիս Կոնստանտինովը։ Ինչ վերաբերում է կտորե դիմակներին՝  ապա դրանք կընդունվեն վերամշակման  հագուստի բազմաթիվ ցանցային խանութներում, խորհուրդ է տվել NTI EcoNet աշխատանքային խմբի անդամ Միխայիլ Իվանովը։

Մասնագետների կարծիքով՝ դիմակ կրելը անհրաժեշտ է նաև դիմակների ռեժիմի վերացումից հետո։ Դրանք կարող են օգտագործվել մարդաշատ վայրեր այցելելիս՝ առողջությունը պահպանելու համար:

shantnews.am