- Եթե Դուք կարողանաք A4 ֆորմատի թուղթը ծալել 42 անգամ, ապա այն կհասնի լուսնին:
- Փորձեք շնչել և կուլ տալ միաժամանակ: Չեք կարող:
- Յուրաքանչյուր տարի կոկոսն ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկները:
- Հյուսիսային Կորեան և Ֆինլանդիան բաժանված են իրարից միայն մեկ երկրով՝ Ռուսաստանով:
- Նյու Յորքն իրականում ավելի հարավ է գտնվում, քան Հռոմը:
- Իսկ Շոտլանդիան՝ ավելի հյուսիս, քան Ալյասկան:
- Հավանականությունը, որը Դուք խմում եք ջուր, որը պարունակում է ջրի մոլեկուլներ, որոնք եղել են որևէ դինոզավրի մարմնում, հավասար է գրեթե 100 տոկոսի:
- Տեխասում ավելի շատ վագր կա, քան ամբողջ աշխարհում:
- Գոյություն ունի չափման միավոր butt load (butt-ը թարգմանաբար նշանակում է «տակառ»), որը հավասար է 500 լիտրի:
- Մեր մարմնում կա այնքան երկաթ, որով հնարավոր կլինի պատրաստել 7.5 սմ մեխ:
- Երբ դուրս եկավ «Աստղային պատերազմների» առաջին ֆիլմը, Ֆրանսիայում մարդկանց դեռ գլխատում էին գիլիոտինով:
- Աննա Ֆրանկը և Մարտին Լյութեր Քինգը ծնվել են նույն տարում:
- Շեքսպիրը և Պոկահոնտասն ապրել են միևնույն ժամանակներում:
- Չարլզ Դարվինը և Ավրաամ Լինքոլնը ծնվել են նույն տարվա նույն ամսվա նույն օրը:
- Քեմբրիջի համալսարանն ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը:
- Բեթհովենը ծնվել է այն ժամանակ, երբ Վաշինգթոնը 38 տարեկան էր:
- Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրև է տեղում:
- Մարդկանց ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը