Երգչուհի Սոնա Ռուբենյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը, երաժիշտ Գարիկ Պապոյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը Դուբայում մասնակցել են հարսանեկան արարողության: Երգիչ Գարիկ Պապոյանն ինստագրամի իր էջում հրապարակել է վլոգ՝ բացահայտելով Դուբայում ունեցած արկածները։
Գարիկ Պապոյանը պատմել է, որ Դուբայում նրանք այցելել են անապատում գտնվող սրճարան և հումոր անելով ներկայացրել․ «Ձիու չիր է այստեղ։ Հիմա թեթև հպումով բացում ենք դուռն ու հայտնվում Ալադինենց դաչայում, որտեղ նրա քույրն ու մայրը պատրաստում են ալադիկ»։
Գարիկ Պապոյանը պատմել է, որ երգելուց բացի նաև 3 լեզվով վարել է հարսանիքը։ Դուբայում տեղի ունեցած հարսանիքի հաջորդ օրը խումբը մեկնել է Մոսկվա՝ հարսանիքի, որտեղ երգել է նաև Էրիկ Կարապետյանը։