
Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, անդրադարձել է երեկ դերասանի մասնակցությամբ միջադեպին։
«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…
Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:
Ի՞նչ եք անում դուք, երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо.
Մարդիկ հարգե՛ք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»: