Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Զրադաշտության կրոնի իրական անվանումը Մազդեիզմն է: Մենք էլ ենք ժամանակին մազդեական եղել: Մազդան հին պարսկերենում նշանակում է Իմաստություն: Հայերեն իմաստություն բառը առաջացել է հենց Մազդա բառից՝ «ի մազդա» – իմաստ (իմաստության հետ):
Այսպիսով, «Իմաստ» – «Ի Մազդա», «Իմաստություն» – «Ի Մազդեություն» բառերի հիմքում Մազդա-ն է: «Ություն» վերջածանցը առաջացել է 5-րդ դարում, երբ տառերի գյուտից հետո հունական փիլիսոփայական ու կրոնական տեքստերը թարգմանելու համար առաջացավ վերացական փիլիսոփայական հասկացություններն ինչ-որ ձևով գրելու խնդիր: «Ությունը» հունական «իոն» է, որը դարձավ «ություն»: նույնը տեղի ուեցավ շատ լեզուներում, օրինակ մեր «ությունը» անգլերենի «ation» է:
Հիմա, ինչի համար եմ ձեր գլուխը տանում: Դեռևս 5-րդ դարում հայերի մոտ, իսկ դրանից շատ վաղուց հույների, իսկ դրանից շատ առաջ հին եգիպտացիների մոտ առաջացել էր խնդիր երևույթների Իմաստը որոնել ու դրանց վերացական բովանդակություն տալով փիլիսոփայորեն հիմնավորել:
Ուրեմն, մինչև 5-րդ դարը, հայերը, ինչպես այսօրվա հայերը, չունեին երևույթները վերացական ապարատով իմաստավարելու ունակություն:
Բոլոր պրոցեսներում, այդ թվում նաև քաղաքական, հիմքում պետք է դրվի Մազդա՝ Իմաստ, դրանք ռեֆլեքսիա անել, իմաստավորել, հետո հետևություններ անել: Ու միայն այդպես, առաջանում են, մասնավորապես, քաղաքական տեքստեր …:
Հիմա մեր այսօրվա գոյության Մազդան փնտրելու խնդրի է առաջացել, ինչը չկա»: