Խորհուրդներ եղնջացանի դեպքում
Advertisement 1000 x 90

Խորհուրդներ եղնջացանի դեպքում

Եղնջացանը հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է քոր առաջացնող բշտիկների և/կամ անոթային այտուցների զարգացմամբ: Եղնջացան անվանման պատճառը մաշկային նմանատիպ ցաների առաջացումն է եղինջների հետ շփման ժամանակ:

Եղնջացանը 20 ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկն է, որն առնվազն մեկ անգամ հանդիպում է երկրագնդի բնակչության 15-25%-ի մոտ:

Այս պաթոլոգիան կարող է ընթանալ սուր (մինչև 6 շաբաթ) կամ քրոնիկ (ավելի քան 6 շաբաթ) տարբերակներով: Եվ եթե սուր եղնջացանը, որպես կանոն, դժվարություններ չի առաջացնում ախտորոշման և բուժման ընթացքում, ապա խրոնիկական եղնջացանը կարևոր բժշկասոցիալական խնդիր է։ Սա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը ազդում է հիմնականում աշխատունակ տարիքի մարդկանց վրա, ովքեր մաշկի ծանր քորի և կոսմետիկ արատների ֆոնի վրա ունենում են նաև ուշադրության, աշխատունակության նվազում, քնի խանգարում, հուզական վիճակի վատթարացում և միջանձնային հարաբերություններում դժվարությունների առաջացում: հարաբերություններ. Եղնջացանի դրսևորումների/դրա կասկածի դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

  • Եղնջացանի կրկնությունը կանխելու համար պացինտին հարկավոր է խուսափել նպաստող գործոնների ազդեցությունից, ինչպիսիք են ջերմությունը, ցուրտը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մաշկի շփումը:
  • Քրոնիկ կրկնվող և ֆիզիկական եղնջացանով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում մաշկի նուրբ խնամք՝ օգտագործելով զգայուն մաշկի համար նախատեսված հատուկ մաքրող միջոցներ։
  • Խոլիներգիկ եղնջացանով տառապող պացիենտներին հարկավոր է խուսափել ծանր ֆիզիկական վարժություններից:
  • Դանդաղ արտահայտվող եղնջացանով տառապող հիվանդներին հարկավոր է խուսափել մաշկի վրա ճնշում գործադրելուց:
  • Կոնտակտային եղնջացանի դեպքում պետք է խուսափել սադրիչ գործոնների հետ շփումից: