Բարձրագուն կրթությունը կարող է նվազեցնել թուլամտության զարգացման վտանգը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Բարձրագուն կրթությունը կարող է նվազեցնել թուլամտության զարգացման վտանգը. հետազոտություն

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող են ժամանակի հետ փոփվել թուլամտության (դեմենցիա) ցուցանիշները Ճապոնիայում, գրում է Medical News Today-ը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Նրանք բացահայտել են, որ կրթության մակարդակը կարող է նվազեցնել թուլամտության զարգացման վտանգը:

Ճապոնիայի բնակչությունը համարվում է ամենատարեցն աշխարհում: 2021 թ. բնակչության 29,2 տոկոսը՝ մոտ 36 մլն մարդ, 65 տարեկանից բարձր տարիքի են եղել: Ըստ կանխատեսումների՝ նրանցից 3,5 մլն-ի մոտ թուլամտություն կարող է զարգանալ: 2012 թ. 3 մլն մարդ գանգատվել է թուլությունից:

2050 թ. աշխարհի բնակչության 16 տոկոսը 65 տարեկանից մեծ է լինելու, մինչդեռ 2010թ. այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 8 տոկոս: Բնակչության ծերացման առումով հետազոտողները դեմենցիայի աճ են կանխատեսում:

Տոկիոյի համալսարանի առողջության եւ սոցիալական վարքի բաժնի պրոֆեսոր եւ հետազոտության համահեղինակ, բժիշկ Հիդեկի Հասիմոտոն ընդգծել է, որ կրթության մակարդակի բարձրացումը կարող է կարեւոր գործոն դառնալ դեմենցիայի մակարդակի նվազման գործում: Նա ընդգծել է, որ 2035 թ. տղամարդկանց 60 տոկսից ավելին քոլեջների շրջանավարտներ կլինեն: Միեւնույն ժամանակ 2016 թ. 55-64 տարեկան տղամարդկանց միայն 43 տոկոսն է բարձրագույն կրթություն ունեցել:

news.am