Իսլանդիայում ամբողջ թափով ընթանում են «Գահերի խաղը» (Game of Thrones) հեռուստասերիալի նկարահանումները, որը հեռուստացույցերի է կրանների մոտ ռեկորդային լսարաններ է հավաքում ամբողջ աշխարհում:
Ինչպես հայտնել է իսլանդական Frettabladid հրատարակությունը, օրերս նկարահանող խմբին նկատել են սև հրաբխային լողափին՝ կղզի պետության հարավի Վիկ ավանի մերձակայքում, ինչպես նաև հռչակավոր Յոկուլսաուռլոուն սառցային ծովալճակում: Ռեյկյավիկի բնակիչներն, իրենց հերթին, պարբերաբար սերիալի շնորհիվ հռչակ ձեռք բերած դերասաններին հանդիպում են ռեստորաններում և հյուրանոցներում:
HBO հեռուստաալիքով «Գահերի խաղի» հերթական եթերաշրջանի պրեմիերան այս տարի կձգձգվի, քանի որ մի ամբողջ շարք հանգամանքների պատճառով նկարահանումներն սկսվեցին սովորականից ավելի ուշ: Հանդիսականները, որոնք սովորել են, որ երկար սպասված նոր սերիաները կսկսեն հեռարձակել ապրիլին, այս անգամ ստիպված կլինեն սպասել առնվազն մինչև ամռան կեսերը: Բացի դրանից, յոթերորդ եթերաշրջանում, որը պետք է դառնա նախավերջինը, կլինի ընդամենը յոթ սերիա՝ սովորական տասի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: