Մայիսի 9-ին Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին երեք տարեկան է դարձել։ Հեռուստաաստղը հուզիչ շնորհավորել է որդուն՝ երեկույթից լուսանկարների շարք հրապարակելով։
«Երեքամյակի առիթով շնորհավորում եմ իմ փոքրիկին՝ Փսալմին։ Քո ժպիտը լուսավորում է սենյակը, իսկ քո բարձր ծիծաղն ու գրկախառնությունները լավագույնն են։ Դու ամբողջ կյանքում իմ փոքրիկը կմնաս։ Ես այնքան շատ եմ քեզ սիրում»,- իր ինստագրամյան էջում գրել է Քիմը։
Մուտքի մոտ հյուրերին սպասում էր ֆոտոսրահը՝ «Փսալմ» գրությամբ, զարդարված փուչիկներով։ Մյուս սրահներ հնարավոր էր հասնել տարբեր չափերի կանաչ փուչիկներով պատրաստված «թունելն» անցնելով։