Կարելի՞ է արդյոք երեխաներին մաստակ տալ
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք երեխաներին մաստակ տալ

«Ամենակարեւորի մասին» հաղորդման վարող դոկտոր Տատյանա Շապովալենկոն պատասխանել է «Аргументы и факты»-ի այն հարցին, թե կարելի է արդյոք երեխաներին մաստակ տալ։

Նրա խոսքով՝ ատամնաբույժները խորհուրդ են տալիս մաստակը (առանց շաքարի) ոչ ավելի, քան 5 րոպե ծամել եւ միայն ուտելուց հետո։ Այդ դեպքում այն վերականգնում է թթվահիմնային բալանսը եւ ամրացնում ծնոտների կապային ապարատը։

«Հաճախակի օգտագործման դեպքում ատամի էմալը կարող է բարակել, պլոմբները եւ շապիկները վնասվել, ծնոտի մկանների եւ կապանների գերհոգնածություն առաջանալ»,- ասել է փորձագետը:

news.am