Խելացի կնոջ 3 հնարք, որոնք տղամարդուն կստիպեն առատաձեռն լինել
Advertisement 1000 x 90

Խելացի կնոջ 3 հնարք, որոնք տղամարդուն կստիպեն առատաձեռն լինել

Ուրախացեք նվերներով

Ինչու՞ ենք մենք այդքան սիրում փոքրիկ երեխաներին երես տալ նվերներով։ Նրանք կարողանում են դրա համար անկեղծ ուրախանալ։ Ցանկանալով փոքրիկի դեմքին եւս մեկ անգամ հերթական անակնկալի հետեւանքով հիացմունք տեսնել՝ մենք անպայման գումար ու ժամանակ կծախսենք եւս մեկը մատուցելու համար։ Ամեն մանրուքից ուրախանալու՝ մանկական այդ ունակությունը պետք է սովորել։ Որքան ուրախալի դուք արձագանքեք սիրելիի ցանկացած, նույնիսկ փոքրիկ նվերին, այնքան ավելի ուժեղ նա կցանկանա ձեզ նորից ուրախացնել։ Իհարկե, խոսքը կեղծավորության մասին չէ։ Սակայն երբեմն ձեր մեջ արթնացնել փոքրիկ աղջնակին, ով հիացմունքով ու սիրով է նվերներ ընդունում, կարելի է եւ անհրաժեշտ։

Օգնություն խնդրեք

Առատաձեռնությունն ընթանում է հոգ տանելու եւ պաշտպանելու ձգտման հետ ձեռք ձեռքի տված։ Եթե ձեր տղամարդն այնքան էլ չի համապատասխանում ասպետի՝ պաշտպանի կերպարին, պետք է մտածել՝ իսկ դուք ինքներդ տալի՞ս եք նրան այդպիսի հնարավորություն։ Ինքնուրույն եւ անկախ «երկաթե տիկնոջ» կերպարն այնքան սովորական կարող է դառնալ, որ մենք աստիճանաբար հետ ենք մղում կանացի փխրունություն ու թուլություն ցուցաբերելու հատկությունը, իսկ եթե այդպես է, տղամարդը երբեմն չի էլ ենթադրում, որ մենք նրանից ուշադրություն ենք պահանջում։ Սկսեք սիրելիից օգնություն խնդրել, եթե նույնիսկ սկզբում դա ձեզ համար դժվար կլինի անել, իսկ ներքին ձայնը կշշնջա. «Ես ինքս կհաղթահարեմ»։ Տղամարդու հիմնական պահանջմունքներից մեկն իրեն պիտանի զգալն է։ Եթե դուք նրան այդ զգացումը նվիրեք, նա ձեր նկատմամբ առատաձեռնություն ու հոգատարություն կցուցաբերի։

Շնորհակալություն հայտնեք

Ընտրյալին ժլատության մեջ մեղադրող, սակայն սրտանց երախտագիտություն հայտնել չիմացող կինը, միայն նպաստում է այն բանին, որ իր կողակիցը օրեցօր ավելի ագահ է դառնում։ Որպեսզի ձեր սիրեցյալը ցանկանա ձեզ վրա գումար ծախսել, գնահատեք նրա գործադրած ջանքերն ու գովաբանեք նրան առատաձեռնության համար։ Ասեք, թե որքան է այդ հատկությունը կարեւոր ձեզ համար եւ այն, որ դուք հիանում եք ձեր նկատմամբ նրա տղամարդկային հոգատարությամբ եւ ուշադրությամբ։ Անկեղծ երախտագիտությունն ու հիացմունքը կարող են հրաշքներ գործել։ Նույնիսկ ամենատնտեսող տղամարդը կցանկանա ձեզ հոգատարությամբ շրջապատել եւ զարմացնել նվերներով հենց այնպես, առանց որեւէ առիթի։

news.am