Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ ու վառ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Ռոմելան կրում է ուսը բաց, սեւ գույնի բլուզ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է թրենդքային աքսեսուարը։ «Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ եւ հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա», – հրապարակումը մակագրել է դերասանուհին։