Blognews.am-ը իր հարցազրույցների շրջանակում այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, հաղորդավարուհի Նարի Վարդանյանին, ով նկարահանվում է «Սիրո Հասակ» նոր սիթքոմում, որը ցուցադրվում է Armenia TV – ով:
Սիրո Հասակ սիթքոմը սիրո պատմության մասին է, սիրո հասակի բախման մասին է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր լուծումներով, Իմ դերը այդտեղ կարելի է ասել առանցքային է: Սիթքոմում անձանց միջև տեղի է ունենում տարիքային բախում և դրա հիման վրա զարգանում գեղեցիկ պատմություն: Սիթքոմում գլխավոր դերերերից մեկը՝ Աննայի կերպարը իմն է, Աննան ամեն կերպ պայքարում է որպեսզի իր ընտրած տղամարդը իրենը լինի, իհարկե իրական կյանքում ընդհանրապես այդպիսին չեմ և կարելի է ասել դերը ինձ դրանով էլ հետաքրքրել է, որ ամբողջովին իմ իրական կերպարի հակապատկերն է:
Իմ մեծագույն խնդիրն է վաղ արթնանալը, դերասանները և տվյալ ոլորտի մարդիկ գիտեն, որ եթե օրինակ նկարահանումը սկսվում է 9:00-ին ապա դու պետք է լինես տեղում 6:00-ին, բայց քանի որ մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս և նկարահանման տաղավար մտնելուն պես ասես նորից ծնվեմ, աշխատանքիս նայում եմ որպես սիրո աղբյուր այլ ոչ թե գումար վաստակելու աղբյուր:
(BLITZ)
- Երբ ես սիրում եմ մոռաանում եմ խելքս մեկ մեկ օգտագործել
- Նարիի սիրտը հիմա հանգիստ է
- Ամենակարևոր էմոցիան ինձ համար սերն է
- Պոզիտիվ տրամադրության գաղտնիքը թաքնված է հենց իմ մտքերի մեջ (չմոռանանք, որ միտքը մեծ ուժ ունի և շատ բաներ պլյուս տրամադրություն կախված է հենց մեր մտքում կատարվելիքից)
- Վերջերս հասկացել եմ, որ կյանքում ամենաշատը պետք է սիրես քեզ ու քո ժամանակը
- Եթե կյանքս ֆիլմ լիներ կանվանեի «Ուժեղ կինը»
- Կողքիս տղամարդը պետք է լինի ՝ Տղամարդ
Նյութը՝ Լիա Մարուխյանի