Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրության» շարժման ակցիաներին։ Դերասանուհին նշում է, որ պայքարին իր միանալը պայմանավորված է սիրով դեպի հայրենիքը, ժողովուրդը։
Ժաննան Ֆրանսիայի հրապարակում արված կարճ տեսանյութ է հրապարակել ու անդրադարձել համացանցում բացասականի ալիքին։
«Ի վերջո՝ այն ամենն, ինչ մենք ունենք այս աշխարհում, դա հենց մենք ենք… Ես 1 օր կխեղդվեմ ձեր նեգատիվից, դուք՝ 1 կյանք … ես 1 օր կտուժեմ մեկի վատ կամ հիմար մարդ լինելուց, իսկ նա՝ միշտ… Յուրաքանչյուրս միայն մեր էության, արարքների ու խոսքերի գերին ենք դառնում…»,- գրել է դերասանուհին։
Տեսանյութը՝ այստեղ