«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու դստեր հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Մեծ մարդուկս եկել է՝ դիմավորի մեզ»,- հրապարակումը մակագրել է Լուսինեն։