Ինչպիսին կլինեն հարաբերությունները զուգընկերոջ հետ 2017թ.. կհուշի աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Ինչպիսին կլինեն հարաբերությունները զուգընկերոջ հետ 2017թ.. կհուշի աստղագուշակը

Մարդն անձամբ է կառուցում և ղեկավարում իր հարաբերությունները սիրելի անձի հետ։ Marketium.ru կայքը գրում է, որ ամեն դեպքում չի կարելի պնդել, թե ուրիշ ոչինչ չի ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա։ Աստղերն ազդում են ոչ միայն մեր բնավորության, այլև զուգընկերոջ հետ համատեղելիության վրա։ Իմանալու համար, թե ինչ է ձեզ սպասվում 2017թ., օգտվեք այս աղյուսակից։ Իհարկե, հարկավոր է հիշել, որ միշտ պետք չէ վստահել միայն թվերին։ Եթե ձգտում եք ամուր հարաբերություններ կառուցել,  ոչ մի ուժ չի կարող խանգարել ձեզ։

Դեղին՝ միասնություն (երեքնուկի տերև)։ Այս զույգերը ներդաշնակ են և երկարակյաց։ Հաճախ իրար հասկանում են կես բառից. նրանց բնավորություններն ու հայացքները հաճախ նման են իրար։ Այսպիսի ընտանիքներում վեճերը հազվադեպ հանդիպող երևույթներ են։ Տարիներ անց, սակայն, «դեղին» զույգերի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, որոնք կապված են միօրինակ և ձանձալի կյանքի հետ։ Սա հատկապես վերաբերում է այն զույգերին, որոնք իրար գտել են երիտասարդ տարիքում։

Սպիտակ-կապույտ՝ ակնհայտ ընդդիմություն (սպիտակ-կապույտ ծաղիկ)։ Այս միասնությունը կազմում են հակադրությունները։ Սովորաբար նրանք պատկանում են տարբեր տարերքների, ինչի հետևանքով հաճախ բուռն կոնֆլիկտներ են առաջանում։ Այս զույգի հարաբերությունները չի կարելի պարզ համարել, բայց նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն։ Այս մարդկանց միասնությունն ունի հաջողության բոլոր շանսերը, եթե զուգընկերները կարողանան հաղթահարել խանդն ու կասկածները։ Հակառակ դեպքում բաժանումն անխուսափելի է։

Կարմիր՝ ներդաշնակություն։ Այս միասնությունը կազմող զուգընկերները սովորաբար պատկանում են նույն տարերքին։ Դրանով կարելի է բացատրել նրանց բնավորությունների նմանությունը։ Նրանք հակասություններ են ունենում, սակայն դրանք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են միասնությունը։ Գլխավոր թեմաների վերաբերյալ՝ երեխաներ, ընտանիք, ֆինանսներ, նրանք նույն հայացքներն ունեն։ Նրանց միջև առկա է նաև ինտուիտիվ կապ, որը տարիների ընթացքում ամրապնդվում է։ Հարաբերությունների հիմքում ներդաշնակությունն ու միասնությունն են։ Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ այս զույգերը շատ մոտ հարաբերություններ ունեն, ինչը զուգընկերներին զրկում է անձնական տարածքից։ Ժամանակի ընթացքում դա կարող է «խեղդել» զուգընկերներից մեկին։

Դեղնականաչավուն՝ էներգիա, որ գործողություններ է արթնացնում։ Այս միասնության մեջ ամեն ինչ միանշանակ չէ։ Զուգընկերները մի կողմից՝ հրաշալի հասկանում են միմյանց, նրանց միջև հարաբերությունները բուռն զարգացում են ունենում, իսկ տղամարդուն ու կնոջը թվում է, թե վերջապես գտել են այն, ինչի սպասել են ամբողջ կյանքում։ Սերը կարող է շատ ուժեղ լինել, բայց կոնֆլիկտների «դառնությունը» կարող է «սպանել» բոլոր դրական զգացմունքները։ Սա ամենաանկայուն միասնություններից մեկն է։ Զուգընկերներից մեկը մշտապես կգտնվի ավելի լավ տարբերակի որոնման ճանապարհին։ Որպեսզի միասնությունն ամուր լինի, զուգընկերները պետք է միշտ փոխզիջումներ որոնեն։

Նարնջագույն անհամապատասխանություն։ Այս զուգընկերների հարաբերությունները միանշանակ չեն։ Նրանց միջև դժվար է ընդհանրություններ գտնել։ Նրանք կարող են երկար ժամանակ միասին լինել, միևնույն ժամանակ՝ չգտնել շփման կարևոր կետեր։ Հաճախ այս միասնությունը պահպանվում է ուժեղ սեռական ցանկության պատճառով։ 2017թ. մեծ է բաժանվելու հավանականությունը։

Համակրանք։ Այս դեպքում զուգընկերները պատկանում են տարբեր, բայց համատեղելի տարերքների։ Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն, ինչի արդյունքում մեծ է հավանականությունը, որ հարաբերությունները ներդաշնակ կլինեն։ Այսպիսի միասնության դեպքում զուգընկերներից մեկը մյուսին տալիս է այն, ինչ նրան չի բավականացնում։ Սա իդեալական համադրություն է ամուր ամուսնության համար։ Այս ընտանիքում հանգստություն և անվտանգություն է տիրում։ Զուգընկերը միշտ կարող է վստահել մյուսին։ Միասնությունը խոստանում է ամուր և կայուն լինել։

Անորոշություն։ Զուգընկերների միջև կարող է անորոշություն առաջանալ, որն ուղեկցվում է մրցակցությամբ։ Այս դեպքում զուգընկերները բավական շատ ընդհանրություններ ունեն՝ հայացքներ, ընկերներ, նպատակներ։  Այս միասնությունն ունի երկարակյաց լինելու բոլոր հնարավորությունները։ Դրա համար հարկավոր է, որ զուգընկերները հաճախ անկեղծանան միմյանց հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը